Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Երբ տղամարդիկ փորձում են հասկանալ կանանց մտքերը

Երբ տղամարդիկ փորձում են հասկանալ կանանց մտքերը

Տղամարդու ուղեղն ընդունակ չէ հասկանալ կանանց զգացմունքներն այնպես, ինչպես տղամարդկանցը։ Այս կարծիքին են հանգել Գերմանիայի Բոխում քաղաքի LWL համալսարանական հիվանդանոցի գերմանացի գիտնականներն իրենց անցկացրած հետազոտության արդյունքում:

 

Բանն այն է, որ նրանք 22 երիտասարդ տղամարդկանց թեստ են առաջարկել. ցուցադրել են 36 նկար, որոնցում պատկերված են եղել տղամարդու և կանացի աչքեր: Նրանք, սակայն, չեն տեղեկացրել, թե որ աչքը որ սեռին է պատկանում։ Այնուհետև գիտնականներն առաջարկել են ընտրել յուրաքանչյուր աչքին բնորոշ որևէ բառ, որը կնկարագրի այս կամ այն հույզը, օրինակ՝ «վախ», «անհանգստություն»,-փոխանցում է erkusov.am-ը:

Արդյունքում տղամարդիկ ավելի լավ են բնորոշել այն հույզերը, որոնք արտահայտել են հենց տղամարդկանց աչքերը։ Նրանք դժվարությամբ են կողմոնորշվել կանանց աչքերի արտահայտած հույզերը նկարագրելիս։

Գիտնականները բացատրում են. ինչպես ցույց է տվել ուղեղի սքանավորումը ՝ դա պայմանավորված է ուղեղային զգայական կենտրոնով, որը պատասխանատու է նախկինում ունեցած սեփական ապրումներն այլ մարդկանց զգացմունքների հետ համեմատելու ունակության և դրա հիման վրա ուրիշի հոգեբանական վիճակը որոշելու համար։ Հաղորդում է meddaily.ru -ին: Ոչ միայն զգացմունքները, այլև կանանց մտքերը շատ տղամարդկանց համար դժվար է հասկանալը: Ժեստերը, միմիկան շատ բան են հուշում մարդու բնավորության մասին, բայց հաճախ տղամարդիկ չեն կարողանում գուշակել, թե ինչ է ուզում կինը, ինչն այնքան անհրաժեշտ է սիրո ներդաշնակության համար: Այնուամենայիվ կան քայլեր, որոնք, տղամարդկանց խոսքով, մատնում են կնոջ մտադրությունները:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. kamelik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ